
Արևելյան պուման ԱՄՆ-ում բնաջնջվել է

Արեւելյան կատվառյուծը հանվել է Միացյալ Նահանգների Անհետացման սպառնալիքի տակ գտնվող վայրի կենդանիների ֆեդերալ ցանկից, եւ ճանաչվել բնաջնված:
Այս մասին ասված է ԱՄՆ-ի Ձկնային պաշարների եւ վայրի կենդանիների պահպանության ծառայության հայտարարության մեջ։ Ճշտվում է, որ, կենդանաբանների գնահատումներով՝ Puma concolor-ն անհետացել է ցանկում դրա ներառումից դեռ մի քանի տասնամյակ առաջ:
Գիտնականներն ափսոսանք են հայտնում, որ տակավին 1930-ական թվականներին այս ենթատեսակի ոչ մի ներկայացուցիչ չի հայտնաբերվել, որն ավելի վաղ բնակվում էր բոլոր արեւելյան նահանգներում բնակության տարբեր վայրերում, ներառյալ ափամերձ ճահիճները, լեռները եւ անտառները: Կանադան, որտեղ նույնպես բնակվում էր կատվազգիների սույն ներկայացուցիչը, առայժմ իր դիրքորոշումը չի ներկայացրել: