Բաժիններ՝

Հաքերները կոտրել են Քենիայի նախագահի կայքը և գումար պահանջել

Հաքերները կոտրել են Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյի կայքը և տեղադրել հաղորդագրություն, որում գումար է պահանջվել։ Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները։

Կայքի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր տվյալների վերականգնման համար։

Նախնական հետաքննությունը չի հայտնաբերել ապացույցներ այն մասին, որ հաքերները գաղտնի տեղեկատվության հասանելիություն են ստացել։

Հաքերները սպառնացել են հրապարակել չնշված տեղեկություն, եթե նրանց պահանջը՝ 5 բիթքոինի փոխանցումը (մոտ 319 հազար դոլար արժողությամբ), չկատարվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031