Բաժիններ՝

ԱՄՆ չորս սենատորներ կոչ են արել պատժամիջոցների ցուցակը մշակելիս հատուկ ուշադրություն դարձնել նաև Կամո Ավագումյանին․ «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայնը» գրում է․ Այսօր Վաշինգտոնում տեղի է ունենալու մի իրադարձություն, որի մասին միտքն անքուն էր պահում Ռուսաստանի բազմաթիվ մեծահարուստների: Այսօր Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակելու է Կրեմլի մութ գործարքներին աջակցող այն ռուս օլիգարխների եւ նրանց ընտանիքի անդամների անունները, որոնց դեմ ԱՄՆ-ում կարող են պատժամիջոցներ ընդունվել:

Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարության գրասենյակների խորքում մշակված այդ ցուցակի ստույգ ծավալը հայտնի չէ. ոմանք խոսում են տասնյակ, մյուսները՝ հարյուրավոր եւ նույնիսկ՝ հազարավոր անունների մասին: Պետքարտուղարության նախկին աշխատակից Դենիել Ֆրիդը, ով այժմ խորհրդատվության կարգով մասնակցում է պատժամիջոցների այս ցուցակի մշակմանը, համոզված է, որ հազարավոր անուններ ցուցակում չեն լինելու.

«Օրենքը պարզ ասում է, որ դա կարող են լինել Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք մոտ են Վլադիմիր Պուտինին եւ Կրեմլին: Դրանք անձինք են, ովքեր կառավարում են Պուտինի ֆինանսական հոսքերը, պահում են նրա միջոցները, մարդիկ, ովքեր նրա քաղաքական կամքի գործիքն են»:

Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պատմում է, որ պատժամիջոցների նոր ցուցակի նախապատրաստումը մեծ խուճապ է առաջացրել Ռուսաստանի օլիգարխների շրջանում. «Մոսկվայում այս կապակցությամբ տիրում է ոչ համարժեք հիստերիա»:

Որոշ մեծահարուստներ նույնիսկ փորձել են դիմել ցուցակի նախապատրաստման մեջ ներգրավված փորձագետներին, վկայում է Ֆրիդը: Ցուցակի նախապատրաստման համար բուն պատասխանատուները սակայն գտնվում են ԱՄՆ-ի ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարություններում, ինչպես նաեւ՝ հատուկ ծառայություններում:

Ցուցակի հրապարակման նախօրեին որոշ հստակեցում մտցնելով՝ չորս ազդեցիկ հանրապետական սենատորներ Գրեմը, Ռուբիոն, Գարդներն ու Ուիքերը բաց նամակ են ուղղել ԱՄՆ-ի պետքարտուղարին: Նամակում սենատորները կոչ են անում ցուցակի մշակման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել Ռուսաստանի գխլավոր դատախազ Յուրի Չայկայի, նրա որդի Արտյոմի, վերջինիս հետ աշխատող Կամո Ավագումյանի, ինչպես նաեւ՝ գլխավոր դատախազի տեղակալի նախկին տիկնոջն ու խոշոր գործարար Ալիշեր Ուսմանովին: Օրենսդիրների կարծիքով, նշված մարդիկ ներգրավված են խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս