Բաժիններ՝

ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված է պարունակում

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից Կոնգրեսին ներկայացված «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված է պարունակում՝ «հավելյալ տեղեկատվությամբ»: Այդ մասին ասված է ֆիննախի հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ «գաղտնի հավելվածը կարող է ներառել այն անձանց, որոնք չեն ընդգրկվել ոչ գաղտնի զեկույցի առաջին եւ երկրորդ հավելվածներում», որոնք վերաբերում են Ռուսաստանի ղեկավարությունը եւ ռուս խոշոր ձեռնարկատերերին:

Գաղտնի ցուցակի ֆիգուրանտները, ընդգծվում է դրանում, «կարող են կարգով ավելի ցածր լինել կամ 1 մլրդ դոլարից պակաս կարողություն ունենալ»:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել է «կրեմլյան զեկույցը», որում ներառված է 210 անուն: ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» ներառված է ՌԴ-ի 114 բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ 96 օլիգարխների անուններ: ԱՄՆ-ի ֆիննախում ճշտել են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված «կրեմլյան զեկույցն» այն անձանց ցուցակը չէ, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանված:

«Կրեմլյան ցուցակում» ներառված է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարությունը, ներառյալ Վայնոն, Գրոմովը, Պեսկովը, Սուրկովը: Նաեւ ցանկում տեղ են գտել Մատվիենկոն, Վոլոդինը, Սեչինը, Միլլերը, Նարիշկինը եւ Բորտնիկովը: «Օլիգարխների ցուցակի» ֆիգուրանտների թվում են՝ ձեռնարկատերեր Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը եւ «Կասպերսկու լաբորատորիայի» ստեղծող Եվգենի Կասպերսկին:

Փորձագետների կարծիքով՝ նշված ցուցակում ներառվելը, նույնիսկ եթե դրանում տեղ գտած անձանց նկատմամբ չկիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ, հեւեանքներ կունենա: Մասնավորապես, նոր միջոցներն սպառնում են էլ ավելի կրճատել այդ անձանց մասնակցությունը արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ գործառնություններին, քանի որ վարկային կազմակերպությունները ի դեմս նրանց կտեսնեն փաստորեն պատժամիջոցների տակ գտնվող անձանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս