Բաժիններ՝

ԱՄՆ-ի երիտասարդների մեծամասնությունը հավանություն չի տվել Թրամփի քաղաքականությանը

1980-ական թվականների վերջին եւ ավելի ուշ ծնվածների սերունդն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը շարժվում է ոչ ճիշտ քաղաքական ուղղությամբ: Այդ մասին ասված է NBC News-ի եւ Չիկագոյի համալսարանից GenForward հետազոտական խմբի կողմից անցկացված համատեղ հարցման մեջ, որը հրապարակվել է հունվարի 29-ին։

Այս կարծիքը պաշտպանում է հարցման մասնակիցների 63 տոկոսը, եւս նույնքան ամերիկացի երիտասարդներ հավանություն չեն տալիս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքին: ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատանքին հավանություն չի տալիս հարցվածների 61 տոկոսը: Այն մասին, որ Ամերիկան շարժվում է ճիշտ ուղղությամբ, հայտարարել էմասնակիցների 18 տոկոսը, 19 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի, իսկ 12 տոկոսը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատանքին:

Խոսելով ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ 2018 թվականին կայանալիք միջանկյալ ընտրությունների մասին՝ հարցվածների կեսը հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի օգտին քվեարկելու մտադրության մասին: Հանրապետականների թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 25 տոկոսը: Հարցվածների եւս քառորդ մասը կամ չի ցանկանում քվեարկել ոչ դեմոկրատների, ոչ հանրապետականների օգտին, կամ դեռ որոշում չի ընդունել: Հարցումն անցկացվել է հունվարի 3-ից մինչեւ 16-ը, դրան մասնակցել է 18-ից 34 տարեկան 1844 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս