Նա բոլոր ժամանակների մեծագույնն է․ Ռոդրի
Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին աշխարհի առաջնության վճռորոշ հանդիպումից առաջ իր կարծիքն է հայտնել Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է։ Նա կարողացավ իր հավաքականին տանել հաղթանակի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում և դուրս բերել նաև այս մրցաշարի եզրափակիչ։ Մենք պետք է հաշվի առնենք Լեոյի և թիմի մյուս շատ ֆուտբոլիստների գործոնը»,- ասուլիսի ժամանակ նշել է Ռոդրին։
Հիշեցնենք, որ Արգենտինայի և Իսպանիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության եզրափակիչի հանդիպումը կմեկնարկի հուլիսի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։ «Ալբիսելեստեն» կփորձի պաշտպանել Աշխարհի գավաթը, մինչդեռ «Ֆուրաի Ռոխան» հույս ունի նվաճել տիտղոսը 2010 թվականից ի վեր առաջին անգամ։

