Դե Միստուրան ժամանել է Սոչի՝ մասնակցելու Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հունվարի 29-ին ժամանել է Սոչի՝ մասնակցելու Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին: Հանձնակատարը կանոնավոր չվերթով ժամանել է Մոսկվայից, սակայն օդանավակայանում սահմանափակված էր լրագրողների շփումը նրա հետ:
Դե Միստուրային ուղարկելու որոշումը համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավար Անտոնիու Գուտերիշն ընդունել էր հունվարի 27-ին: Մոսկվայում ողջունել են այդ քայլը: Ավելի վաղ հանձնակատարը հույս է հայտնել, որ Սոչիում կայանալիք Կոնգրեսը թույլ կտա աշխուժացնել Սիրիային նվիրված ժնեւյան գործընթացը: Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը Սոչիում կկայանա հունվարի 29-30-ին:
Կազմակերպիչների տվյալներով՝ համաժողովին հրավիրված են շուրջ 1,6 հազար պատվիրակներ, որոնք ներկայացնում են սիրիականի հասարակության բոլոր շերտերը: Ըստ ազգային հատկանիշի, Կոնգրեսի մասնակիցների մեծամասնությունն արաբներ են (94,5 տոկոս), բայց հրավիրվածների թվում կան քրդեր, եզդիներ, ասորիներ, հայեր, չերքեզներ, չեչեններ, դաղստանցիներ, աբխազներ, թուրքմեններ եւ դրուզներ: Կոնգրեսին որպես դիտորդ մասնակցելու համար հրավիրված են տարածաշրջանային ու միջազգային բոլոր հիմնական արտաքին խաղորդները: Կոնգրեսի խնդիրներից մեկը կդառնա Սիրիայի Սահմանադրության մշակման հանձնաժողովի ստեղծումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: