Բաժիններ՝

Հայկական ծաղիկներն արտահանվել են ԱՄԷ

Հայկական ծաղիկներն արդեն արտահանվում են Արաբկան Միացյակ Էմիրություններ։

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ։ Այս գործը «գլուխ բերելու» համար հատուկ շնորհակալություն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ, որ ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա նաև ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031