Բաժիններ՝

Մելանյա Թրամփը ուշադրություն չի դարձնում իր ընտանիքի վերաբերյալ սկանդալային հրապարակումներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ուշադրություն չի դարձնում իր ընտանիքի վերաբերյալ սկանդալային հրապարակումներին: Այդ մասին ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը գրել է իր Twitter-ում: Մասնավորապես, նկատի են առնվել Դոնալդ Թրամփի դավաճանությունների վերաբերյալ լուրերը:

«Նա առաջվա պես կենտրոնացած է իր ընտանիքի եւ առաջին տիկնոջ դերի, այլ ոչ թե այն անիրատեսական սցանարների վրա, որոնք ամեն օր ուռճացվում են ֆեյքային նորություններում»,-պատմել է նա իր միկրոբլոգում: Հունվարի կեսին The Wall Street Journal (WSJ) հրատարակությունը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ Սպիտակ տան տերը սիրավեպ է ունեցել պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդի հետ, որին նա ավելի ուշ 130 հազար դոլար է վճարել, որպեսզի նա լռի այդ մասին:

Հունվարի 16-ին Սթեֆանի Քլիֆորդը, որն ավելի հայտնի է որպես Սթոռմի Դենիելս, խոստովանել է սեռական կապը Դոնալդ Թրամփի հետ: Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել 2006 թվականին՝ Դոնալդի եւ Մելանյայի որդու՝ Բարոնի ծնվելուց երեք ամիս անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս