Բաժիններ՝

Քրդերը Սոչիի կոնգրեսին կժամանեն անհատական հրավերներով

Քրդերի ներկայացուցիչները մասնակցելու են Սիրիական ազգային երկխոսություն կոնգրեսին, որը Սոչիում կանցկացվի հունվարի 29-30-ին: Հրավերները նրանց ուղարկվել են անհատական կարգով: Այդ մասին ՌԴ նախագահի՝ սիրիական կարգավորման խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հունվարի 29-ին հայտարարել է ՏԱՍՍ-ին եւ RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հրավերներն ուղարկվել են ոչ միայն խմբերին՝ հաշվի առնելով էթնիկ կամ կրոնական պատկանելությունը, այլեւ անհատական կարգով: Դա վերաբերում է նաեւ քրդերի ներկայացուցչությանը,-ընդգծել է նա:-Որովհետեւ այդ հարցը բավականին հետաքրքիր է եւ շատերին Է հուզում՝ քրդերի ներկայացուցիչները մասնակցելու են արդյոք կոնգրեսին: Ամենայն վստահությամբ ձեզ հայտարարում եմ՝ քրդերը մասնակցելու են, բայց հրավերները նրանց ուղարկվել են անհատական կարգով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031