Բաժիններ՝

ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից առևտրական պատժամիջոցների դեպքում

ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի նկատմամբ, եթե առեւտրի ոլորտում Վաշինգտոնի սահմանափակիչ միջոցները խանգարեն հանրակցության արտահանմանը: Այդ մասին  Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«ԵՄ-ն պատրաստ է օպերատիվորեն եւ համապատասխան կերպով հակազդել, եթե մեր արտահանումը խոչընդոտվի առետրի գծով ԱՄՆ-ի որեւէ սահմանափակիչ միջոցառմամբ»,-ասել է նա լրագրողներին:

Ավելի վաղ ITV բրիտանական հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը ԱՄՆ-ին անազնիվ է վերաբերվում առեւտրի հարցերում, ինչը «կարող է ինչ-որ ավելի մեծ բանի վերածվել»: Նրա խոսքով՝ ամերիկյան արտադրանքի համար շատ դժվար է հայտնվել եվրոպական շուկայում այն դեպքում, երբ հանրակցրության անդամ երկրներն իրենց ապրանքն ԱՄՆ են ուղարկում «շատ փոքր հարկերով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս