Բրիտանիայի նոր վարչապետը կհայտարարի նոր նավթագազային հանքավայրերի հորատման ծրագրերի մասին

Էնդի Բերնեմը, դառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ, երկուշաբթի կհայտարարի Հյուսիսային ծովում նոր հորատանցքերի հորատման ծրագրերի մասին, հաղորդել է The Telegraph-ը։ Սա հակասում է լեյբորիստների նախընտրական խոստմանը։

Որոշումը, հավանաբար, վեճեր կառաջացնի գործընկերների շրջանում, ինչպիսին է, օրինակ, էներգետիկայի նախարար Էդ Միլիբենդը, որոնք շարունակում են հավատարիմ մնալ լեյբորիստների՝ հորատման նոր լիցենզիաներ չտրամադրելու 2024 թվականի խոստմանը։

Հավանաբար, հայտարարության կենտրոնում կլինեն Shell ընկերությանը պատկանող Jackdaw գազային հանքավայրը և նավթագազային Rosebank հանքավայրը, որը պատկանում է նորվեգական Equinor ընկերության և Shell-ի համատեղ ձեռնարկությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031