Բաժիններ՝

Պեկինի նոր քաղաքագլուխ է ընտրվել ՉԺՀ-ի շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարարը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի քաղաքագլխի պաշտոնում հունվարի 30-ին ընտրվել է ՉԺՀ-ի շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Չեն Ցզինինը: Այդ մասին , հայտնել է «Բեյցզին ցիննյանբաո» թերթը:

Այդ որոշումն ընդունվել է Պեկինի 15-րդ գումարման ժողովրդական ներկայացուցիչների ժողովի առաջին նստաշրջանում նույն օրը կայացած քվեարկության ընթացքում:

2017 թվականի մայիսից Չեն Ցզինինը զբաղեցնում էր Պեկինի քաղկոմի փոխքարտուղարի պաշտոնը, ինչպես նաեւ Պեկինի քաղաքագլխի պաշտոնակատարն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս