Բաժիններ՝

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիում անցկացված կայծակնային մրցաշարում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիում անցկացված կայծակնային մրցաշարում։ Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարում:

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակել են 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաջողություններ»,- հայտնել են ֆեդերացիայից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031