Բաժիններ՝

Թրամփն այս տարի երկու այց է պլանավորել Մեծ Բրիտանիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարում պլանավորում է երկու անգամ այցելել Մեծ Բրիտանիա՝ աշխատանքային եւ պետական այցերով։ Ինչպես Թրամփը հայտնել է բրիտանացի հեռուստալրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում, պետական այցը նախատեսված է հոկտեմբերին, աշխատանքայինը պետք է նախորդի դրան:

ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել է, որ 2019 թվականին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո նա ԱՄՆ-ի «մեծագույն առեւտրական գործընկերը» կդառնա գործող համաձայնագրերի հիման վրա: Թրամփը նշել է, թե վստահ է, որ բրիտանացիները հարգանքով են վերաբերվում իրեն:

«Կարծում եմ՝ ես մեծ ժողովրդականություն եմ վայելում ձեր երկրում, ես իրոք այդպես եմ կարծում: Ես ձեր մարդկանցից աջակցության բազմաթիվ ուղերձներ եմ ստանում»,-հայտարարել է նա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է վերադառնալ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիր, որից դուրս է եկել անցյալ տարի:

Նա, սակայն, վերապահում է արել, որ համաձայնագիրը, ներկայիս տեսքով՝ «ահավոր է ԱՄՆ-ի համար», բայց Վաշինգտոնը կարող է վերադառնալ պայմանով, որ դրանում կկատարվեն փոփոխություններ, եւ այն «լավը կդառնա» ԱՄՆ-ի համար: Թրամփը հարցազրույցը տվել է Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ, այն եթեր է տրվել հունվարի 28-ի երեկոյան, հաղորդելէ «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս