Բաժիններ՝

Իրանում հունիսի 27-ից հետո առնվազն 50 մարդ է զոհվել ամերիկյան հարվածներից

Իրանում առնվազն 50 մարդ զոհվել է, ավելի քան 500-ը վիրավորվել են վերջին երեք շաբաթում երկրի տարածքին ԱՄՆ զինուժի հասցրած հարվածների հետևանքով։ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության մամլո խոսնակ Հոսեյն Քերմանպուրին։

Նա տեղեկացրել է, որ զոհվածների թվում են 5 կին և մինչև 18 տարեկան երկու դեռահաս։ Վիրավորվել են 32 կին և 18 երեխա։

Դեռևս հուլիսի 17-ին նախարարությունը հայտնել էր 38 զոհի և առնվազն 400 վիրավորի մասին։

Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել էին այս տարվա փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտն ազդարարող հուշագիր։ Սակայն հուլիսի 8-ից ԱՄՆ զինված ուժերը հարձակումներ են իրականացնում Իրանի տարածքին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշում է, որ այդ կերպ պատասխանում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ձեռնարկած գործողություններին։

Ամերիկյան զինուժը հիմնականում թիրախավորում է Իրանի հարավային շրջանները։ Երկրի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի իշխանությունների ներկայացուցիչը Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է, որ հարվածների վերսկսումից հետո միայն այս նահանգում հարձակման են ենթարկվել շուրջ 100 տարբեր թիրախներ։ Հարվածներից զգալիորեն տուժել է նաև Հորմոզգան հարավային նահանգը։

Իրանցի զինվորականները պատասխանում են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հարվածելով։ Թեհրանը նաև հրադադարի հուշագիրը խախտելու մեղադրանք է ներկայացրել Վաշինգտոնին։ Հուլիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարն այլևս չի գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031