Եթե HelpCourt-ը սպառնում է որևէ դատավորի անկախությանը, ապա այդ դատավորը անկախ չէ ինքնին ու չի գտնվում իր տեղում. հայտարարություն

Փաստաբանների դատավարական հակառակորդ հանդիսացող կառույցի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենսդրորեն արգելելու դատավորների վերաբերյալ փաստաբանների մասնագիտական կարծիքները հանրությանը գերթափանցիկ եղանակով ներկայացնող HelpCourt հարթակի գործունեությունը։ Այս մասին HelpCourt-ը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Սա հերթական ապացույցն է, որ HelpCourt համակարգը շուրջ 10 տարի գործում է բացառապես օրենքի տառին համապատասխան։ Հակառակ դեպքում վաղուց ցածր վարկանիշ ունեցող որոշ դատավորների կողմից կգտնվեին դրա գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր, այլ ոչ թե փորձ կարվեր փոխել հենց օրենքը։

Եթե HelpCourt-ը սպառնում է որևէ դատավորի անկախությանը, ապա այդ դատավորը անկախ չէ ինքնին ու չի գտնվում իր տեղում։

HelpCourt-ը կշարունակի իր օրինական գործունեությունը դեռ շատ երկար ու բացի դատավորներից, դեռ շատ պաշտոնյաներ կվարկանիշավորվեն անկախ փաստաբանական համայնքի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031