
Ճապոնիայի ոստիկանությունն արհեստական ինտելեկտ կօգտագործի հանցագործությունների կանխատեսման համար

Ճապոնիայի ոստիկանությունը որոշում է ընդունել արհեստական ինտելեկտի համակարգերի օգտագործման գիտափորձ սկսել հանցագործությունների կանխատեսման եւ կանխման համար: Այն կանցկացվի երկրի ամենախտաբնակ շրջաններից մեկում՝ Կանագավայի պրեֆեկտուրայում, որը հարավ – արեւմուտքից սահմանակից է Տոկիոյին։
Ապրիլից այդ տարածաշրջանի ոստիկանությունը, ինչպես հայտնել է Kyodo գործակալությունը, ֆինանսավորում կստանա համակարգչային ինքնուսուցվող համակարգի ներդրման համար, որը կոչված է վերլուծելու վիթխարի շերտերով տարատեսակ եւ միմյանց հետ կապ չունեցող տեղեկատվություն, այդ թվում՝ սոցիալական ցանցերից:
Ենթադրվում է, որ դա կօգնի բացահայտելու այն անձնաց, ոքվեր, հնարավոր է, առնչություն ունեն իրավախախտումների հետ, կանխագուշակել նրանց հաջորդ քայլերը, ներառյալ նոր հանցագործությունների կատարման տեղն ու ժամը: Խոսքը վերաբերում է նաե լավ ծպտված մոլագարներին, փողոցային գողերին եւ այլ հանցագործների: Համակարգը կկիրառի մաթեմատիկական վիճակագրության ամենաարդիական մեթոդները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: