37-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված
Հուլիսի 15-ին ժամը 20․50-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

