Հորդանանում Իրանի հարձակումից զոհվել է ամերիկացի 2 զինծառայող
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն այսօր հայտարարել է՝ ուրբաթ օրը Հորդանանում ամերիկացի երկու զինծառայող է զոհվել՝ իրանական հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու ընթացքում։ Հաղորդվում է, որ ևս մեկ զինծառայող անհետ կորել է մարտական գործողությունների ժամանակ:
Վաշինգտոնն ու Թեհրանը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել այն բանից հետո, երբ անցած շաբաթ հրադադարի մասին համաձայնանգիրը խզվեց՝ մեծացնելով լայնածավալ պատերազմի վերսկսման մտավախությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամսվա սկզբին հայտարարեց՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։
«Ինձ համար, կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է։ Ես այլևս չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ։ Նրանք ստոր մարդիկ են»,- ասել էր Թրամփը։
Այսօր էլ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գրավոր հայտարարությունում ասել է, թե որ Միացյալ Նահանգները պետք է գիտակցի, որ իրանական ժողովուրդը և «դիմադրության ճակատը» իր համար ունեն «անմոռանալի դասեր»։

