Բաժիններ՝

Մահացել է Մեծ Բրիտանիայի ռեկորդակիր տատիկը

Մեծ Բրիտանիայում վախճանվել է ռեկորդակիր տատիկը, որն ուներ ավելի քան 150 թոռ, ծոռ եւ ծոռնորդի: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը: Մարգարետ Հովարթը 98 տարեկան հասակում կյանքից հեռացել է հիվանդանոցում՝ ներկայում ողջ ինը զավակներով շրջապատված, որոնք 50-ից մինչեւ 70 տարեկան են: Մինչեւ իր մահը կինն ինքն էր իր մասին հոգ տանում՝ առանց իր ժառանգների օգնության:

Հովարթը «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի մոլի երկրպագուն էր. նրա ամբողջ սենյակը կահավորված էր թիմի գույներով: Նրա սիրելի ժամանցն իր ժառանգների հետ միասին ֆուտբոլ դիտելն էր:

Հովարթի թոռնուհիներից Ամանդա Միքինը պատմել է, որ հանգուցյալը սիրում էր, երբ ընտանիքը մեկտեղվում էր: «Նա ինչ-որ բան էր գործում ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Բոլոր աղջիկներն անընդհատ նրա հետ էին, բայց հենց որ սկսվում էր ֆուտբոլի մրցախաղը, նա վազում էր տղաների մոտ»,-հիշում է նա:

Հունվարի 31-ին կկայանա Հովարթի հուղարկավորությունը, որին կհավաքվեն նրա ազգականները՝ 45 թոռները, 84 ծոռները եւ 25 ծոռնորդիները: Նա 12 զավակ ուներ, սակայն նրանցից մեկը մահացել է մանուկ հասակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս