Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողության ելույթում հայտարարեց ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Իոաննիս Վրաիլասը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի 35-39 մլրդ ֆունտ ստեռլինգի (40-45 մլրդ եվրո) չափով գումար վճարել Եվրամիությանը Brexit-ի կապակցությամբ հանրակցության առջեւ իր ֆինանսական պարտավորությունները կարգավորելու համար
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների ավելացման պարամետրերը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2017 թվականին տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ է համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը դեկտեմբերի 11-ին բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, որոնց ընթացքում մտադիր է քննարկել նաև Երուսաղեմի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հնարավոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Եվրահանձնաժողովը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Կիևին 50 մլն եվրո հատկացնելու մասին՝ Արևելյան Ուկրաինայի այն տարածքների զարգացման համար, որոնք գտնվում են կառավարության հսկողության ներքո:
Շուրջ 40 մարդ է տուժել Հորդանան գետի Արեւմտյան ափին իսրայելական զինվորականների հետ պաղեստինցիների բախումների ընթացքում:
«Մենք եզրագծին ենք մոտենում «Գազպրոմ»-ի ամբողջ պատմության ընթացքում հեռավոր արտասահման գազի տարեկան արտահանման նոր բացարձակ ռեկորդի ճանապարհին:
Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը Թաիլանդի փոխվարչապետ Փրավիթ Վոնգսուվանից պահանջել է 30-օրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել թանկարժեք ժամացույցի եւ ադամանդով մատանու վերաբերյալ, որոնք պատահաբար նրա ձեռքին նկատել են նախարարների կաբինետի լուսանկարման ժամանակ:
Բրյուսելը և Լոնդոնը պետք է հունվարին «բանակցություններ սկսեն մոտավորապես 2 տարի տեւողությամբ անցումային ժամանակամիջոցի շուրջը»՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պահից:
Առնվազն երկու մարդ է զոհվել բնական հրդեհների հետեւանքով, որոնք արդեն մի քանի օր է՝ մոլեգնում են ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը կազմել է 32 տոկոս՝ նրա պաշտոնակալության օրվանից՝ հունվարի 20-ից, իջնելով մինչեւ նվազագույն ցուցանիշ:
Մեծ Բրիտանիան անվերապահորեն լքում է Եվրամիությունը, բայց ԵՄ-ի հետ խորը գործընկերության և առանձնահատուկ հարաբերությունների է տրամադրված ապագայում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ.
Գերմանացի քաղաքական գործիչներ՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թոմաս Օփերմանը, Ձախերի կուսակցության պատգամավոր Սահրա Վագենկնեհթը և Կանաչների կուսակցության նախագահ Անտոն Հոֆրայթերը հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ազատ արձակել Թուրքիայում արդեն 13 ամիս կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:
Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակին նվիրված գիտաժողովը ևս մեկ առիթ է հանրահռչակելու միաբանության գործունեությունը:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լագանի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցով համատեղ հայտարարությունը շատ կարևոր է և բանակցային գործընթացի շարունակականություն է ապահովում։
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը փոխզիջման են հասել Brexit-ի շուրջ բանակցությունների առաջին փուլի շրջանակներում և պատրաստ են անցնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման երկրորդ փուլի
Դոնալդ Թրամփն իրեն համեմատել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր նախորդների հետ, նշելով, որ, ի տարբերություն նրանց, ինքը կատարեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր նախընտրական խոստումը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել «Հայր մեր» աղոթքը փոխելու օգտին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ Մարտին Շուլցը կոչ է արել խորացնելու եվրոպական ինտեգրացումը և մինչև 2025 թվականն ստեղծելու «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»:
Բարսելոնայի օդանավակայանում ձերբակալվել են Ադրբեջանի 46-ամյա և Իսպանիայի 56-ամյա քաղաքացիներ, ովքեր փորձել են ապօրինի ճանապարհով կոկաին տեղափոխել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում սկսել են արտահերթ հանդիպումը, որով պետք է ավարտվի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցությունների 7-րդ փուլը։
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն պաշտոնաթող է եղել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Սպասվում է, որ այդ պաշտոնում Շիդլոյին կփոխարնի երկրի փոխվարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում:
Չեխիայի ղեկավար Միլոշ Զեմանը, դեկտեմբերի 7-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov հեռուստակայանի եթերում, իր ուրախությունն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեադեմոկրատական եւ Քրստոնեասոցիալական միությունների ղեկավարները դեկտեմբերի 13-ին կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու «մեծ կոալիցիայի» հնարավոր ձևավորումը։
«Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը բանակցությունների միջոցով այս հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում, որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրապես հաշտեցման միակ ուղի»: