Իտալիայում մահացել է «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր ռեժիսոր Էրմանո Օլմին. ANSA
86 տարեկան հասակում վախճանվել է իտալացի հայտնի ռեժիսոր Էրմանո Օլմին: Այդ մասին, հայտնել է ANSA գործակալությունը:
«Կոշիկների ծառը» (1978 թ.) ժապավենի համար Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի», ինչպես նաեւ «Լեգենդ սուրբ հարբեցողի մասին» (1988 թ.) ֆիլմի համար Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» դափնեկիրը հայտնի է պատմելու իր յուրօրինակ ոճով: Վարպետը, չնայած ծանր հիվանդությանը, շատ էր աշխատում:
Նրա վերջին լիամետրաժ կինոնկարը՝ «Վերադառնալ կանաչ մարգագետինները» (2014 թ.), պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի՝ իտալացիների համար ողբերգական իրադարձությունների մասին: Ռեժիսորը քանիցս դարձել է իտալական կինոմրցանակների, այդ թվում՝ David di Donatello-ի դափնեկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: