
ԱՄՆ-ում ավտոմոբիլը խոյահարել է ռեստորանի ճակատամասը

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Մամարոնեք բնակավայրում ավտոմոբիլը բախվել է Enzo՚s ռեստորանի ճակատամասին: Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, երեք հոգու հիվանդանոց են տեղափոխել օրհասական վիճակում: Այդ մասին հայտնել է Mamaroneck Daily Voice հրատարակությունը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան մոտավորապես ութին: Պատահարի վայր ժամանած բժիշկներն օգնություն են ցույց տվել տուժածներին: Ոստիկանությունը պարզում է պատահարի հանգամանքնեէր Մամարոնեքի քաղաքագլուխը: Քաղաքապետը հայտարարել է, որ ապշած է իրադարձությունից: «Ավտոմեքենան պարզապես խորն անցք է բացել այն տեղում, որտեղ ֆրանսիական դռներ են»,- ասել է նա: Վարորդի ինքնությունը եւ վթարի պատճառներն առայժմ պարզված չեն: