Բաժիններ՝

Աշխարհի տուրիստական կայքերի 89 տոկոսն անվտանգ չէ. Dashlane

Dashlane ընկերությունը, որը մասնագիտացած է թվային անվտանգության բնագավառում, ստուգել է համաշխարհային տուրիստական կայքերը եւ պարզել, որ սոսկ 11 տոկոսն է բավարարում հինգ բալից չորսի պահանջներին եւ միայն մեկ կայք է ստացել ամենաբարձր գնահատականը՝ Airbnb-ը: Այդ մասին հայտնել է Travel Daily News-ը:

«Արդի ճանապարհորդը պետք է հաշվի նստի բազմաթիվ թվային վտանգների հետ, որոնք կապված են չվերթների եւ հյուրանոցային համարների ամրագրման, ավտոմոբիլի վարձակալման կամ առցանց հանձնարարկանների որոնման համար անձնական տվյալների գողացման հետ, ինչը հնարավորություններ է ստեղծում խարդախության համար»,- հայտարարել է Dashlane ընկերության գլխավոր տնօրեն Էմանուել Շալիթը:

Կայքերի մեծ մասը չունի երկֆակտորային աուտենտիֆիկացում, իսկ մի քանիսը թույլ են տալիս որպես նշանաբառ նշել «12345» համակցությունը կամ “password”: 4/5 գնահատականի են արժանացել Hilton, Marriott, United Airline կայքերը, 3/5-ի՝ Booking.com, Delta Airlines, Hertz, Hyatt, Skyscanner, Travelzoo կայքերը, 2/5-ի՝ Couchsurfing, Hostelworld, Hotels.com, Travelocity, 1/5-ի՝ «Ամերիկյան ավիագծեր», Intercontinental Hotel Group, Trivago կայքերը:

Ամենացածր գնահատականն ստացել է «Նորվեգիայի ծովաճամփորդային գիծը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս