Բաժիններ՝

Իսրայելի էներգետիկայի նախարարն սպառնացել է վերացնել Ասադին

Իսրայելի Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է տապալմամբ եւ ոչնչացմամբ, եթե նա այսուհետեւ Էլ Իրանին թույլ տա գործել իր երկրի տարածքից, քաղաքական գործչի խոսքը մեջբերել է «Ուայ-նետ» նորությունների ինտերնետ-ռեսուրսը:

Իսրայելի իշխանությունները մեղադրում են Իրանին, որը Սիրիայի գլխավոր դաշնակիցներից մեկն է, երկիրը թշնամական ռազմահենակետի վերածելու ձգտման մեջ եւ խոստանում են թույլ չտալ դա՝ կանգ չառնելով ռազմական ուժի կիրառման առջեւ:

«Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակի իրանցիներին թույլ տալ գործել Սիրիայից, ապա Իսրայելը նրան կոչնչացնի եւ կտապալի նրա վարչակարգը»,- մեջբերումներ է անում հրատարակությունը Շտայնիցի հարցազրույցից:

Նա բոլորին, «ովքեր շահագրգռված են Ասադի գոյատեւման հարցում», կոչ է անում նրան համոզել, որ անհրաժեշտէ խանգարել Իսրայելի դեմ ագրեսիվ գործողություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս