Բաժիններ՝

Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը պաշտոնաթող եղավ

Ռուսաստանի կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, պաշտոնաթող է եղել Վլադիմիր Պուտինի նախագահական նոր ժամկետի սկսվելու կապակցությամբ, որն այսօր ստանձնեց պետության ղեկավարի պաշոնը: Սահմանադրության 116-րդ հոդվածին համապատասխան, վարչապետը կաբինետի պաշտոնաթողության խնդրագիր է ստորագրում պետության նոր ղեկավարի առջեւ:

Վարչապետից բացի, պաշտոնաթողությունը վերաբերում է նրա տեղակալներին ու դաշնային նախարարներին: Ներկայիս կառավարության կազմում ներառված են ինը փոխվարչապետ, այդ թվում՝ մեկ առաջին փոխվարչապետ, եւ 22 դաշնային նախարար: Սահմանադրության համաձայն, նրանց հանձնարարված է պարտականությունները կատարել մինչեւ նոր կաբինետի ձեւավորումը:

Սպասվում է, որ նոր վարչապետի անունը երկիրը կիմանա առաջիկա ժամերին: Մայիսի 8-ին Պետդուման պետք է հավաքվի կառավարության նոր ղեկավարին հաստատելու համար: Պլանավորվում է, որ արդեն այսօր նախագահի կողմից առաջարկված վարչապետի թեկնածուն կոնսուլտացիաներ կանցկացնի խորհրդարանական խմբակցությունների հետ:

Սահմանադրության համաձայն, ՌԴ կառավարության ղեկավարը նշանակվում է նախագահի կողմից՝ Պետդումայի համաձայնությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս