Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նորանշանակ ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին կպաշտպանեն ուկրաինացի հատուկ ջոկատայինները:
Իրաքցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Էլբրուսի լեռների մոտ դուրս է եկել ճանապարհից, ինչի հետևանքով 25 մարդ զոհվել է, 16-ը վիրավորվել, հայտնում է Reuters-ը:
«Անցած տարի ապաստանի տրամադրման հայտարարությունների ընդհանուր թիվը ԵՄ երկրներում, Շվեյցարիայում ու Նորվեգիայում կազմել է 660 հազար: Նրանցից 220 հազարը տրվել է միջերկրածովյան տարածաշրջանում, այսինքն՝ 440 հազարը տրվել է այլ վայրերում»:
Հովիկ Աբրահամյանը խոսել է Չեխիա կատարած պաշտոնական այցի արդյունքերի մասին՝ գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման լավագույն գրավականն է: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական, կրթամշակութային, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթին մեղադրանք առաջադրվեց դաշնային դատախազների կողմից.
Նավթի գինը նվազում է ի հաշիվ ավելցուկային առաջարկների ու սպասելիքների առ այն, որ ՕՊԵԿ-ը կորոշի կրճատել արդյունահանումը ուրբաթ կայանալիք նիստում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք, որն արգելում է ամերիկացիների էլեկտրահեռահաղորդակցության մասին տվյալների զագվածային հավաքումը: Ավելի վաղ փաստաթուղթը, որն ստացել էր «ԱՄՆ-ի ազատության մասին ակտ» անվանումը, ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի սենատի կողմից ու հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից:
ԱՄՆ-ում մահացել է 2004թ. քիմիայի բնագավառում նոբելյան մրցանակակիր Իրվին Ռոուզը: Գիտնականը բառացիորոն 2 շաբաթ անց կդառնար 89 տարեկան:
«Կարո՞ղ էինք մենք պատկերացնել, որ Սառը պատերազմի ավարտից 25 տարի անց Եվրոպայում իրավակարգը կխախտվեր Ղրիմի բռնակցմամբ» կամ որ Էբոլա վարակի տարածումը կարող է խոչընդոտել մի շարք աֆրիկյան երկրների զարգացումը, իսկ Մերձավոր արևելքում իսլամական ահաբեկչական կազմակերպությունը կփորձի խալիֆաթ հաստատել երկու պետության տարածքում»:
Եվրոպացի վարկատուները մոտ են Հունաստանի հետ պարտքային համաձայնագրի վերաբերյալ արդյունքների գրանցմանը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը:
«Իմ պաշտպանյալի գործով խուզարկություն տեղի է ունեցել միայն մարտ ամսին Ինգուշեթիայում Դադաևի մոր տանը, որտեղ առգրավել էին փամփուշտները: Դրանից հետո ոչ մի խուզարկություն, ոչ առգրավում տեղի չի ունեցել»:
«Այստեղ ընդամենը 27 շրջան է, որոնցից 3-ի ղեկավարները վերջերս են նշանակվել իրենց պաշտոններում, 24-ին միանգամից հեռացնում ենք, ավելի ստույգ՝ հավաքում ենք նոր թիմ մրցույթի արդյունքների հիման վրա: Ես հայտարարում եմ համընդհանուր ուկրաիանական մրցույթ, այլ ոչ միայն Օդեսային վերաբերող»:
Պետք է հստակեցնել, թե ինչն ենք մենք համարում ճգնաժամ և ինչը` ոչ։ Եթե նավթի գները փոփոխությունների չենթարկվեն, և չլինի հետագա լարվածություն Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակում, հետևաբար` նաև պատժամիջոցների ռեժիմի հարցում, ապա ռուսական տնտեսությունը ռեցեսիայի փուլում է լինելու ողջ 2015 թվականի ընթացքում։
«Մենք չենք ցանկանում, որպեսզի գաղութը լուծարվի, ամայանա, բայց դեմ չենք կարող լինել, եթե մարդիկ որոշում են հեռանալ, խորհուրդ ենք տալիս մեկնել հայրենիք: Բոլոր նրանց, ովքեր այստեղ են, իրենց կալվածքներին, ունեցվածքին, տներին փորձում են հետևել, տիրություն անել, ազգային ղեկավարությունն աջակցելու է և տեր է կանգնելու նրանց բոլոր խնդիրներին»,- ասաց Ռեիսյանը:
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանի, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանի և միաբան հայրերի ընկերակցությամբ հունիսի 1-ի առավոտյան այցելել է Բոստոնի Ս. Ստեփանոս ազգային վարժարան:
Այս տարի հայ ժողովուրդը և աշխարհի բազմաթիվ ազգեր ու պետություններ նորովի անդրադարձ են կատարում 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, ավաղ, մնաց անպատիժ և, ցավոք, ոչ անհետևանք. ֆաշիզմի գազանությունները եվրոպական մայրցամաքում դաժան արձագանքներն էին Օսմանյան կայսրությունում երկու միլիոնից ավելի քրիստոնյաների ոչնչացման քաղաքականության:
«Հայաստանն իր տնտեսական խնդիրները և Ռուսաստանից տնտեսական կախվածությունը վերացնելու համար պետք է վերակողմնորոշվի դեպի Եվրոպա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս հեղինակավոր տնտեսագետ, Փարիզի Քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Գուրիևը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ նախագահ Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի համաձայնության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամաատության կարգավորման համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքները սկսել:
Սաֆարյանը հանգամանորեն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ու եվրաասոցացման համաձայնագրի ստորագրման վիժեցման գործընթացը՝ նշելով թույլ տրված սխալները:
«Ալիևը կարող է փորձել օգտագործել ռուսաստանյան վերնախավի հիվանդագին կայսերապաշտական աշխարհընկալումը` ԼՂ հիմնահարցն իր օգտին լուծելու նպատակով: Անհնար է չնշել, որ նման մտահղացման թեկուզ տեսական հնարավորությունն առաջացավ միմիայն հայ քաղաքական վերնախավի ռուսամոլ, ստորաքարշ պահվածքի հետևանքով»:
Ալեքսանդր Պոլիվանովը նշեց, որ ուկրաինական ճգնաժամը լուրջ փորձություն դարձավ լրագրության համար, և ոչ մի կողմ այդ փորձությունը չկարողացավ պատվով հաղթահարել:
«Մեր փորձով մենք համոզվեցինք, որ ԶԼՄ-ների անկախության, ազատության բանալին տնտեսական, ֆինանսական անկախությունն է, քանի որ, երբ դու ունես ֆինանսական խնդիրներ, դրանք քո դեմ են օգտագործվում քո բոլոր գործընկերների` գովազդատուների, բաժնետերերի կողմից»,- ասում է «Դոժդ» ինտերնետային հեռուստաալիքի հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Փաստաթղթերի ստորագրման արարողակարգին մասնակցել են Ռուսաստանի ու Վիետնամի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևը և Նգուեն Տան Զունգը:
Մերկելը հուսով է, որ համաձայնագրի վավերացումը տեղի կունենա մինչև 2017 թվականը:
Այս մասին նշված է Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Կարծում եմ, որ նա ժամանակավոր ֆիգուր է:
Մեզ անհրաժեշտ են սպաներ, որոնք կգործեն նորովի, վճռականորեն կպաշտպանեն իրենց երկիրը:
Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը, ողջունելով գործընկերոջը, ընդգծել է, որ Վիետնամը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվացնել և զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները: Նա գոհունակությամբ է ընդունել վարչապետ Աբրահամյանի՝ միջկառավարական հանձնաժողով ստեղծելու և գործարար համաժողով կազմակերպելու առաջարկները: