
«Տերմինատորի» մարտական հնարավորությունները ցուցադրել են տեսանյութով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Facebook-ում հրապարակել է տեսահոլովակ, որը ցուցադրում է «Տերմինատոր» տանկերի օժանդակման մարտական մեքենայի մարտական հնարավորությունները:
Գերատեսչության հրապարակած՝ 49 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակի կադրերում ցուցադրված են խոչընդոտների գոտին անցնող մարտական մեքենաները, ինչպես նաեւ դրանց հրաձգությունը պայմանական հակառակորդի թիրախների վրա:
Մյուս նորագույն մարտական տեխնիկայի հետ մեկտեղ «Տերմինատոր» տանկերի օժանդակման մարտական մեքենան այս տարի առաջին անգամ Կարմիր հրապարակում կմասնակցի Հաղթանակի զորահանդեսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.facebook.com/mod.mil.rus/videos/2087469364829142/