Բաժիններ՝

Սալվադորում մի շարք երկրաշարժերն ավելի քան 180 տուն են վնասել

Սալվադորում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերը քանդել են 11 տուն եւ վնասել շուրջ 170-ը, տուժել է մեկ մարդ: Մայիսի 6-ին այս մասին Twitter-ում հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:

Ծառայության տվյալներով՝ անցած հանգստյան օրերին տեղի են ունեցել 3,2-ից մինչեւ 5,6 մագնիտուդով երկրաշարժեր: Դրանցից ամենից շատ տուժել են Չիրիլագուայի (Սան Միգելի դեպարտամենտ), Ինտիպուկայի (Լա Ունիոնի դեպարտամենտ) եւ Էլ Կարմենի (Սանտա Անայի դեպարտամենտ) մունիցիպալիտետները, որտեղ իշխանությունները վտանգի դեղին եւ նարնջագույն մակարդակ են հայտարարել 30 օր ժամկետով:

Երկրաշարժերի հետեւանքով տուժել է մի երեխա, նա հոսպիտալացվել է գլխի եւ թոքերի վնասվածքներով: Սալվադորի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարությունը Twitter-ում տարածել է ամփոփագիր, որի համաձայն մայիսի 6-ի տեղական ժամանակով 19:00-ի (Երեւանի ժամանակով մայիսի 7-ի 5:00-ի) դրությամբ երկրում գրանցվել են 348 ստորգետնյա ցնցումներ, դրանցից 47-ը տեղի բնակիչներն զգացել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս