
Air France-ն անձնակազմի գործադուլի պատճառով մայիսի 8-ին կչեղարկի չվերթների 20 տոկոսը

Air France ֆրանսիական ավիաընկերությունը մայիսի 8-ին իր չվերթների մոտավորապես 20 տոկոսը կչեղարկի անձնակազմի նոր գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ավիափոխադրողի ղեկավարությանը:
Առաջիկա գործադուլը թվով 15-րդը կդառնա այն գործադուլների շարքում, որոնք կազմակերպում են աշխատավորների արհմիությունները՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Ավիաընկերությունում ճշտել են, որ Air France-ը մտադիր է այդ օրն ապահովել հեռավոր չվերթների շուրջ 95 տոկոսը եւ միջին մայրուղային չվերթների 75 տոկոսը, որոնք ժամանում եւ ուղեւորվում են Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ օդանավակայանից:
Ընկերությունը նաեւ պլանավորում է կատարել կարճ տարածությամբ չվերթների 82 տոկոսը: Air France-ի աշխատողները ղեկավարությունից պահանջում են աշխատավարձը բարձրացնել 6 տոկոսով:
Աշխատավորների դրության բարելավման վերաբերյալ ընկերության ղեկավարության կողմից մշակված եւ քվեարկության համար աշխատակիցներին առաջարկված պլանը ձայների մեծամասնությամբ մերժվել էր ապրիլի 4-ին: Դրանից հետո Air France-KLM-ի ղեկավար Ժան Մարկ Ժանեյակը, չկարողանալով փոխզիջման հասնել արհմիությունների հետ կոնֆլիկտում, պաշտոնաթող է եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: