Բաժիններ՝

Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը երկրում բարեփոխումների կարիք է տեսնում. հարցում

Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը նշում է, որ Ռուսաստանին այժմ վերափոխումներ են հարկավոր, այդ թվում՝ 59 տոկոսը հանդես է գալիս ոլորտների մեծ մասում փոփոխություններ կատարելու օգտին, եւ երկրի բնակիչների միայն 2 տոկոսն է այն կարծիքին, որ որեւէ փոխոխության կարիք չկա: Դա, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ցույց է տվել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցումը:

«Հարցվածների 59 տոկոսը նշել է ոլորտների մեծ մասում փոփոխությունների անհրաժեշտության մասին»,-ասված է հարցման նյութերում:

Հարցման մասնակիցների մոտավորապես 30 տոկոսն այն կարծիքին է, որ Ռուսաստանին փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության կյանքի միայն մի քանի ոլորտներում, հարցվածների միայն 2 տոկոսն է նշում, որ երկրին այժմ վերափոխումներ հարկավոր չեն: Մասնակիցների եւս 9 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

ՀԿՈւՀԿ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշել է, որ Վլադիմիր Պուտինի՝ որպես պետության ղեկավարի աջակցությունն այժմ շատ բարձր մակարդակի վրա է, որը մոտ է պատմական առավելագույնին: Այսպես, ՀԿՈւՀԿ-ի կողմից մայիսին անցկացված հարցման ընթացքում դրա մասնակիցների 82 տոկոսն ասել է, որ հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահի գործունեությանը: «Ընտրողները հենց նախագահից են սպասում այն վերափոխումները, որոնք պետք է օգուտ բերեն ոչ թե նեղ խմբերի, այլ ռուսաստանցիների լայն խավերին»,-ասել էՖյոդորովը՝ մեկնաբանելով հարցման արդյունքները:

ՀԿՈւՀԿ-ի համառուսաստանյան հարցումն անցկացվել է 2018 թվականի ապրիլի 29-30-ին եւ մայիսի 2-ին: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 3 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս