
Որն է աշխարհում ամենամաքուր օդով երկիրը

Ֆինլանդիայում արձանագրվել է աշխարհում օդի լավագույն որակը, այս արձանագրումն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտությունը:
Ինչպես նշում են ԱՀԿ-ի փորձագետները, Ֆինլանդիայում փոշու միկրոմասնիկների պարունակությունը կազմում է միջին հաշվով 6 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի մեջ, սա ամենացածր ցուցանիշն է աշխարհում:
Բացի Ֆինլանդիայից, վարկանիշի առաջատարների շարքում են Էստոնիան, Շվեդիան, Նորվեգիան եւ Իսլանդիան: «Մանր մասնիկների առավել բարձր պարունակություններ, այսինքն՝ օդի ամենավատ որակ, գրանցված են Մերձավոր եւ Հեռավոր Արեւելքի, ինչպես նաեւ Աֆրիկայի երկրներում:
Այդ երկրներում օդում մանր մասնիկների պարունակություններն ավելի քան տասնապատիկ բարձր են վարկանիշի առաջատար երկրների համեմատությամբ»,- ընդգծել են հետազոտողները: ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ օդի ամենացածր որակն արձանագրվել է Ուգանդայում, Մոնղոլիայում, Կատարում եւ Կամերունում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետազոտությունը կատարել է 2008-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում հարյուր տարբեր երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: