Շուրջ 38 հազար մարդու հանձնարարված է հեռանալ իրենց տներից Կալիֆոռնիայի նահանգի Վենտուրայի շրջանում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:
Եվրամիության անդամների թվում Բալթյան երկրներն առաջատարն են դարձել ալկոհոլին բաժին ընկնող սպառողական ծախսերի ցուցանիշով:
ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի (1809-1865) գրած նամակը, որտեղ նա դատողություններ է անում ստրկության եւ դրա վերացման անհրաժեշտության թեմայով։
«Եթե մի կողմ դնենք Վիեննան, կան այդ համաձայնագրերը, շատ ավելի վաղուց, պետք է պարտադրել իրականացնել այն, ինչ նախատեսված է դրանցով: Միջնորդները կարող են դա անել»:
Վերջապես ԱՄՆ-ի նախագահին հաջողվեց խոշոր հաղթանակ տանել՝ Սենատում անցկացնելով հարկերի կրճատման իր նախաձեռնությունը:
Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը, որը դեկտեմբերի 4-ին նոր գրասենյակ է բացել Լոնդոնի Oxford Street գլխավոր առեւտրական փողոցից ոչ հեռու, մտադիր է 2018 թվականին Մեծ Բրիտանիայում 50 տոկոսով ավելացնել հաստիքակազմը եւ նոր շենքում տարածք տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերությունների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթեյան էջում գրել է, որ այն մեղադրանքները, թե իբր ինքը խնդրել է Ջեյմս Քոմիին դադարեցնել Մայքըլ Ֆլինի և Ռուսաստանի դեսպանի միջև կապերի առնչությամբ հետաքննությունը, չեն համապատասխանում իրականությանը, և Ջեյմս Քոմին ստում է:
Իսպանիայի իշխանությունները գրեթե 6 տոննա կոկաին են առգրավել Ալխեսիրաս քաղաքում:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը 2017-ի «Տարվա մարդ» է դարձել Time հանդեսի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքներով։
Եվրամիությունը հաստատել է 17 օֆշորներից բաղկացած սեւ ցուցակը, որոնց նկատմամբ հետագայում կարող են պատժամիջոցներ կիրառվել:
Գերմանիայի մի շարք ավիաընկերությունների օդաչուները հրաժարվում են կատարել այն չվերթերը, որոնցով պետք է արտաքսվեն Գերմանիայում ապաստանի մերժում ստացած փախստականները:
Ռումինիայի նախկին թագավոր Միխայ Առաջինը 96 տարեկան հասակում դեկտեմբերի 5-ին մահացել է Շվեյցարիայի իր նստավայրում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա դա կարող է պատճառ դառնալ թուրք-իսրայելական հարաբերությունների խզման համար:
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում էին ուժայինները եւ փորձում էին տանել նրան:
«Նոր ուժերի շարժման» առաջնորդ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փողերն էր օգտագործում Ուկրաինայում հանրահավաքներ կազմակերպելու համար իշխանությունը զավթելու նպատակով:
Իսպանիայի Գերագույն դատարանը չեղարկել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման օրդերը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դեկտեմբերի 7-ին հանդիպում կանցկացնեն Վիեննայում:
«Նախորդ համաձայնագրի փորձառությունը, իհարկե, որոշակի դերակատարություն ունեցել է նաև այս համաձայնագրի բանակցման արդյունքում: Նախորդ համաձայնագրում եղել են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ ձգձգումների համար»:
Իսրայելցի հետազոտող, դասախոս և ցեղասպանագետ Յաիր Աուրոնն ու հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը միասին մասնակցել են ֆրանսիական հայտնի La grande librairie հեռուստահաղորդմանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գտնում է, որ Բեռլինը պետք է վերանայի իր քաղաքականությունն ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգների՝ որպես աշխարհի վճռորոշ ուժի դերը, իր կարծիքով, «թուլացել է»:
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի 5-ին ձերբակալվել է Կիեւում:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որի տունն ուկրաինացի իրավապահները խուզարկում են, բարձրացել է 8-հարկանի տան տանիքին և սպառնում է ցած նետվել: Այս մասին հայնտում է «1+1» ուկրաինական ալիքը:
Թաիլանդի բնակիչները դեկտեմբերի 5-ին նշում են Պումիպոն Ադուլյադետ (Ռամա 9-րդ) հանգուցյալ թագավորի ծննդյան օրը:
Արգենտինայի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը երկրի իշխանությունների ներկայացուցիչներից առաջինն է հրապարակավ հայտարարել, որ նոյեմբերի 15-ին կորած San Juan սուզանավի անձնակազմի բոլոր 44 անդամները զոհվել են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ ուղեւորության ընաթացքում պլանավորում է քննարկել հյուսիսկորեական հրթիռային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրադրության կարգավորման ուղիները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին գտնում է, որ Արեւմտյան Բալկանների վեց երկրներ կարող են Եվրամիության մաս դառնալ մինչեւ 2019 թվականը:
Արգենտինական San Juan սուզանավի անհետացման գոտում գրանցված պայթյունն ավելի հզոր է եղել 100 կիլոգրամ տրոտիլային համարժեքից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ չէ հայտարարել այն որոշման մասին, որը վերաբերում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: