Բաժիններ՝

Մերկելը մայիսի 18-ին կայցելի Սոչի՝ բանակցելու Պուտինի հետ

ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչը մայիսի 7-ին ՏԱՍՍ-ին հաստատել է կանցլեր Անգելա Մերկելի մայիսի 18-ի այցը Սոչի՝ չբացահայտելով դրա մանրամասները: «Սոչի այցը կկայանա մայիսի 18-ին:

Հետագա տեղեկատվությունը մեր կողմից կհրապարակվի ավելի ուշ»,-նշել է նա: Այն մասին, որ Մերկելն աշխատանքային այցով Սոչի կայցելի մայիսի 18-ին, մայիսի 7-ին ավելի վաղ հայտնել էր ռուսական պետության ղեկավարի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը:

ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը մայիսի 7-ին կայացած ճեպազրույցում հիշեցրել է, որ Մերկելն ինքն է ավելի վաղ հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր մոտալուտ հանդիպման մասին: Ապրիլի կեսերին ԳԴՀ-ի կառավարության ղեկավարն ասել էր, թե հույս ունի Ռուսաստանի նախագահի հետ ուղղակի բանակցություններ վարել «տեսանելի ապագայում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031