
Պուտինը նշել է առաջիկա տարիների գլխավոր խնդիրը

Առաջիկա տարիների հանգուցային խնդիրը ռուսաստանցիների իրական եկամուտների բարձրացումն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով կառավարության անդամների հետ կայացած հանդիպմանը: Նրա ելույթը մայիսի 7-ին հրապարակել է Կրեմլի կայքը:
«Դրա համար այժմ լավ հիմք կա: Աճել է տնտեսության ընդհանուր կայունությունը, այն դիմացել է թե նավթի գների կտրուկ անկմանը, թե պատժամիջոցներով ճնշելու փորձերին, թե գլոբալ կոնյունկտուրայի տատանումներին»,- ասել է պետության ղեկավարը:
Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել նախարարների կաբինետի աշխատանքը եւ նշել դրանում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի վնտակը:
Ռուսաստանի նախագահի պաշտոնամուտի արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին ավանդական սցենարով: Երդմնակալությունը կսկսվի կեսօրին:
ՌԴ նախագահի ընտրությունները կայացել են մարտի 18-ին: Դրանց մասնակցությունը կազմել է 67,47 տոկոս: Պուտինը հաղթել է ձայների 76,69 տոկոսով: