
Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը. Ռոուհանի

Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը, եթե վերջինս սահմանափակի իր ազդեցությունն ինչպես Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Եթե նա ցանկանում է հավաստիանալ, որ մենք չենք ձգտում տրանալ միջուկային ռումբի, մենք բազմիցս հայտարարել ենք, որ դա այդպես չէ, եւ մենք չենք ձգտելու դրան… բայց եթե նա ցանկանում է թուլացնել Իրանը եւ սահմանափակել նրա ազդեցությունը՝ կա՛մ տարածաշրջանում, կա՛մ ամբողջ աշխարհում, Իրանը կատաղի դիմադրություն կցուցաբերի»,- Ռոուհանիի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:
Ռոուհանին կտրականապես չի ընդունում գործարքի վերանայումը եւ նմանօրինակ նախաձեռնություններն անօրինական է համարում: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կզղջա միջուկային գործարքի վերանայման համար, եւ որ նման վերանայումը պատմական մասշտաբի սխալ կդառնա:
«Եթե Ամերիկան դուրս գա միջուկային գործարքից, նա կզղջա դրա համար՝ որպես պատմական սխալի»,- մայիսի 6-ին հայտարարել է Ռոուհանին իրանական պետական հեռուստատեսության եթերում: Նա հավելել է, որ Իրանը գործողությունների պլան ունի ի դեպս Թրամփի ցանկացած որոշման, եւ խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: