Բաժիններ՝

Ճապոնիայում մեկնարկել է Great Westeria գլիցինիաների փառատոնը

Ճապոնիայում սկսվել է գլիցինիայի ավանդական փառատոնը, որը համարվում է սակուրայից հետո երկրորդ ազգային ծաղիկը: Գլիցինիան կամ վիստերիան մինչեւ մայիսի 20-ը ծաղկում է Ճապոնիայի ամբողջ տարածքում, բայց դրա պատվին փառատոնն առավել շքեղորեն նշվում է մի քանի քաղաքներում:

Այսպես, Աիտիի պրեֆեկտուրայի Օկաձակիում ծաղիկը քաղաքի պաշտոնական խորհրդանիշն է եւ մշակութային արժեք է ճանաչվում: Այստեղ կա զբոսայգի, որտեղ վանդակների մակերեսը, որոնց վրա փաթաթվում է գլիցինիան, կազմում է շուրջ 1300 քառակուսի մետր: Իսկ գլիցինիայի առանձին ծաղկաբույլեր այստեղ հասնում են մեկ մետր երկարության:

Նաեւ գլիցինիայի ծաղկումը լայնորեն նշում են Տոտիգիի պրեֆեկտուրայի Ասիկագա քաղաքում, այնտեղ զբոսայգում աճում են ծիրանեգույն, վարդագույն, սպիտակ, երկնագույն, դեղին եւ մանուշակագույն գլիցինիաներ, իսկ առանձին լիանաների տարիքը հասնում է 150-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031