
ԱՄՆ-ի սպառանալիքները խթանել են նավթի գների աճը

Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվ աճն ապրիլի 4-ի կտրուկ թռիչքից հետո, որը կապված էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքների հետ: Դա վկայում են սակարանների տվյալները:
Երեւանի ժամանակով 11:00-ին Լոնդոնի ICE սակարնում Brent մակնիշի նավթային խառնուրդի հուլիսի ապառնագրերի արժեքն աճել է բարելի դիմաց մինչեւ 75,59 դոլար: Նյու Յորքի ապրանքային սակարանի սակարկություններում WTI մակնիշի նավթի հունիսի ապառնագրերի գինը բարձրացել է բարելի դիմաց մինչեւ 70,69 դոլար:
Իսլամական Հանրապետության նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ գների աճի պատճառը դարձել է արհեստականորեն ստեղծված լարվածությունը, այլ ոչ թե ինչ-որ հիմնարար շուկայական գործոններ, հայտնել է Reuters-ը: Bloomberg-ն ըստ որում նշում է, որ մյուս տարածաշրջանային խաղորդը՝ Սաուդյան Արաբիան, ընդհակառակը, շահագրգռված է, որ նավթի գինը հասնի 80 դոլարի: