Բաժիններ՝

Պուտինն առաջարկեց վարչապետ վերանշանակել Մեդվեդևին

Վլադիմիր Պուտինն առաջարկեց վարչապետի պաշտոնում նշանակել Դմիտրի Մեդվեդեւին: Նրա թեկնածությունը ներկայացվել է Պետդումա՝ կառավարության ղեկավար նշանակելու համաձայնություն ստանալու համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Սպասվում է, որ այսօր վարչապետի թեկնածուն կոնսուլտացիաներ կանցկացնի խորհրդարանական խմբակցությունների հետ: Պետդումայի՝ կառավարության նոր ղեկավարի հաստատմանը նվիրված նիստը նշանակված է մայիսի 8-ին:

Մայիսի 7-ին ՌԴ նախագահի պաշտոնակալման արարողությունից հետո Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել կառավարության լիազորությունները վայր դնելու մասին, ինչը պահանջում է Սահմանադրությունը: Նախարարների կաբինետի բոլոր անդամներն անցել են ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակի` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031