
Հարավային Կորեայի նախագահը պետական այցով ժամանեց Մոսկվա

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը պետական այցով ժամանել է Ռուսաստան։ Ինչպես ավելի վաղ հայտնել է ՏԱՍՍ-ը, այցի գլխավոր իրադարձությունը կդառնա Հարավային Կորեայի նախագահի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնք կկայանան հունիսի 22-ին:
Հունիսի 21-ին պլանավորված է Մուն Չժե ինի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նաեւ իր այցի ընթացքում Մուն Չժե Ինը Հարավային Կորեայի նախագահներից առաջինը ճառով հանդես կգա Պետական դումայում: Բացի այդ, ծրագրվում է, որ Հարավային Կորեայի նախագահը կայցելի Դոնի Ռոստով, որտեղ կդիտի իր երկրի ու Մեքսիկայի թիմերի մրցախաղը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: