Բաժիններ՝

Թրամփը կարող է Պուտինի հետ հանդիպել նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել այս տարվա հուլիսին Եվրոպայում: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Եվրոպա Թրամփի ակնկալվող այցի ընթացքում: Ինչ վերաբերում է հանդիպման անցկացման ժամանակին, ապա դիտարկվում է հնարավոր երկու տարբերակ, նշել են աղբյուրները:

Այն կարող է տեղի ունենալ նախքան ՆԱՏՕ-ի հուլիսի 11-ի գագաթնաժողովը Բրյուսելում կամ Մեծ Բրիտանիա Թրամփի այցից հետո, որը ծրագրված է հուլիսի 13-ին: Ինչպես նշել են աղբյուրները, ամեն դեպքում հանդիպման կազմակերպման պլանները դեռեւս վերջնական չեն: Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

Հունիսի 16-ին The Washington Post թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի եւ երկու դիվանագետների, հայտնել էր, որ Թրամփը պլանավորում է Պուտինի հետ հանդիպում անցկացնել եվրոպայում, որտեղ ԱՄՆ-ի ղեկավարը գտնվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս