Բաժիններ՝

Bithumb հարավկորեական կրիպտոբորսան շուրջ 31 մլն դոլար է կորցրել հաքերների գրոհի պատճառով

Bithumb հարավկորեական բորսան հաքերների գրոհի զոհ է դարձել: Այդ մասին հայտնել է Associated Press-ը: Չարագործները գողացել են մոտավորապես 31 մլն դոլար գումարի թվային արժույթ:

Հարավային Կորեայում իր չափով երկրորդ կրիպտոբորսան հաքերների գրոհին է ենթարկվել լույս հունիսի 20-ի գիշերը: Bithumb-ն անհապաղ կասեցրել է միջոցների դուրս բերումը օգտատերերի դրամապանակներից, դրանք փոխադրում են «սառը դրամապանակների»:

Bithumb-ը խոստանում է փոխհատուցել տուժածների կորուստները: Սա առաջին նմանօրինակ կոտրանքը չէ. հունիսին ավելի վաղ հաքերները շուրջ 37 մլն դոլար են հափշտակել Coinrail հարավկորեական կրիպտոբորսայից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930