
Ալժիրը դպրոցական քննությունների շրջանում անջատում է Համացանցը

Ալժիրի իշխանությունները դպրոցական քննությունների շրջանում ամբողջ երկրում անջատում են Համացանցը: Այդ կերպ նրանք հույս ունեն թույլ չտալ պատասխանների արտագրություն, տեղեկացնում է BBC-ին:
Համացանց մուտքը, այդ թվում՝ շարժական կապով, կանջատվի միջնակարգ դպրոցներում ավարտական յուրաքանչյուր քննությունից մեկ ժամ անց, որպեսզի աշակերտները չկարողանան թաքուն նայել պատասխանները եւ չկարողանան ուրիշներին հայտնել հարցերի մասին: Այդ անջատումները կշարունակվեն մինչեւ հունիսի 25-ը:
Ալժիրի կրթության նախարար Նուրիա Բենգաբրիտը «Աննահար» թերթին տված հարցազրույցում ասել է, որ քննությունների շրջանում Facebook-ն ամբողջ երկրում կարգելափակվի: Մինչեւ հունիսի 25-ը Ալժիրում քննություններ է հանձնելու ավելի քան 700 հազար դպրոցական: