Բաժիններ՝

Նոր Զելանդիայի վարչապետը ծննդաբերել է առաջնեկին

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հունիսի 21-ին աղջիկ է ունեցել: Այս մասին հայտնել է The New Zealand Herald թերթը: Դա 37-ամյա Արդեռնի եւ նրա զուգընկերոջ՝ ձկնորսության մասին նորզելանդական հեռուստահողորդում (Fish of the Day) վարող Քլարկ Գեյֆորդի առաջին երեխան է:

Ծննդաբերությունը տեղի է ունեցել Օքլենդի հիվանդանոցներից մեկում, բժիշկները հայտնել են, որ ծննդաբերության արհեստական խթանում են կատարել: Ինչպես հայտնել է անգլիական The Guardian թերթի ավստրալական տարբերակը, Արդեռնը պակիստանցի Բենազիր Բհուտոյից հետո դարձել է պատմության մեջ երկրորդ կինը, որը երեխա է ունեցել՝ լինելով կառավարության ղեկավար:

Առաջիկա վեց շաբաթը նա կգտնվի երեխային խնամելու արձակուրդում. այդ ընթացքում Նոր Զելանդիայի կառավարության ղեկավարի պատականությունները կկատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը: Հունիսի 21-ին Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդդիմադիր Ազգային կուսակցության առաջնորդ Փոլու Բենեթի նախաձեռնությամբ առանց քվեարկության հավանություն է տվել հատուկ բանաձեւին՝ վարչապետին եւ նրա ընտանիքին առողջության եւ բարեկեցության մաղթանքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս