Բաժիններ՝

ԵՀ-ն պատրաստ է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի և Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար

Եվրահանձնաժողովը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Եվրամիության անդամ այն երկրներին, որոնք կհայտարարեն, որ պատրաստ են շարունակել իրենց մոտ ընդունել Հունաստանի եւ Իտալիայի տարածքում գտնվող փախստականներին: Այդ մասին հայտնել է միգրացիայի, քաղաքացիության եւ ներքին գործերի եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

«Եվրահանձնաժողովը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր ցանկանում են շարունակել մասնակցությունը փախստականների տարաբնակեցմանը»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում:

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 35 հազարից ավելի փախստականներ, որոնք գտնվում էին Հունաստանի եւ Իտալիայի տարածքում, ուղարկվել են Եվրամիության այլ երկրներ՝ երկու տարվա ընթացքում մինչեւ 40 հազար ապաստան հայցողների տեղավորելու ԵՄ-ի պարտավորությունների շրջանակներում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ղեկավարները, ինչպես նաեւ Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչները հունիսի 28-29-ին կայանալիք գագաթնաժողովի նախօրեին՝ հունիսի 24-ին, արտակարգ ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն միգրացիայի խնդրի շուրջ: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեից, ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսից բացի, հանդիպմանը կմասնակցեն Եվրամիությունում նախագահաղող Բուլղարիայի, ինչպես նաեւ Ավստրիայի ղեկավարները, որին նախագահությունն անցնում է հուլիսի 1-ից:

Արտակարգ նիստում քննարկվելու են ԵՄ-ի բյուջեի ուղղումները՝ հաշվի առնելով անհրաժեշտ միջոցների հատկացումը աֆրիկյան երկրների օգնության հիմնադրամին (ավելի քան կես միլիարդ եվրո), ինչպես նաեւ Միության համագործակցությունը ՄԱԿ-ի համապատասխան կազմակերպությունների հետ, ներառյալ Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Նշվում է, որ Վիեննան եւ Հռոմը պնդում են հանրակցության միգրացիոն քաղաքականության մեջ ավելի կոշտ ուղեգծի որդեգրումը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Եվրամիության ապագան վտանգված է առանց միգրացիոն խնդրի լուծման: «Մենք պետք է միգրացիայի շուրջ համաձայնության հասնենք Եվրախորհրդի հաջորդ նիստում (խոսքը վերաբերում է Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթնաժողովին): Գլխավոր գերակայությունը մնում է արտաքին սահմաննների պաշտպանությունը: Առանց այդ խնդրի լուծման Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կդրվի»,- հայտարարել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս