
Նաթանյահուի կնոջը խարդախության և պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել

Իսրայելի դատախազությունը շարունակական խարդախության եւ հանրային վստահության չարաշահման մեղադրանքներ է առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կնոջը՝ Սառային: Այդ մասին հայտնել է Haaretz թերթը:
Մեղադրող կողմը գտնում է, որ Սառա Նաթանյահուն անօրինականորեն ծախսել է բյուջետային փողերը: Մասնավորապես, նա մոտավորապես 100 հազար դոլար է ծախսել լյուքս դասի ռեստորաններից երկրի վարչապետի նստավայրի համար կերակրի պատվերների վրա: Խոսքը վերաբերում է 2010 թվականի սեպտեմբերից մինչեւ 2013 թվականի մարտն ընկած ժամանակաշրջանում թույլ տրված խախտումներին: Վարչապետի տիկինն ինքը ավելի վաղ մերժել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:
Այս գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրված նաեւ վարչապետի դիվանատան գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Էզրա Սայդովին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: