ԵՄ-ն պատասխան միջոցներ ձեռնարկեց պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ
Եվրամիությունը (ԵՄ) պատասխան միջոցներ է ընդունել պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի առեւտրական մաքսերի դեմ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 20-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Եվրահանձնաժողովը հաստատեց պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի սակագներին ի պատասխան առեւտրի վերահավասարակշռման ԵՄ-ի միջոցների սահմանման մասին դրույթը: Այդ միջոցները գործողության մեջ կդրվեն հունիսի 22-ին եւ կուղղորդվեն 2,8 միլիարդ եվրո միագումար արժեքով ապրանքների ցուցակ»,- հայտարարել է ԵՀ-ն:
Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ այդ ապրանքները «լրացուցիչ մաքսերով կհարկվեն Եվրամիության սահմաններին»: Այդ ցուցակի մեջ են մտել պողպատե եւ ալյումինե արտադրանքը, ագրարային մթերքներ, ինչպես նաեւ մի շարք այլ ապրանքներ: Սահմանելով այս միջոցները՝ Եվրամիությունն օգտվել է իր իրավունքներից Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմաների սահմաններում»,- հայտարարել է Եվրահանձնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: