Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը 3 միլիոն եվրո է հատկացնում

2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարել են գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Հայաստանը և Եվրամիությունը իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

Գործընկերության խորհուրդն ընդգծել է, որ Սիրիայում հակամարտության տևական և վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարևորություն է ներկայացնում: Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակներում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930