ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին հանձնեց 200 զոհված ամերիկացի զինծառայողների աճյունները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն հունիսի 20-ին Միացյալ Նահանգներին է հանձնել Կորեական պատերազմի ընթացքում զոհված 200 ամերիկացի զինծառայողների աճյունները: Պետության ղեկավարն այս մասին հայտարարել է Դուլութ քաղաքում (Մինեսոտայի նահանգ) կողմնակիցների առջեւ ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք վերադարձրեցինք մեր զոհված մեծ հերոսների աճյունները: Այսօր վերադարձվեցին երկու հարյուր զինծառայողների աճյունները»,- նշել է նախագահը: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն պետք է աճյունները հանձնի Հարավային Կորեային, որոնք այնուհետեւ կտեղափոխվեն Հավայան կղզիներում ամերիկյան ռազմաօդային ուժերի Հիքեմ ռազմակայան: Գործակալության տեղեկություններով՝ զոհված զինծառայողների ճանաչման գործընթացը կարող Է տեւել շատ ամիսներ եւ նույնիսկ տարիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: